«Մի վհատվեք, եկել է ժամանակը ուժեղանալու, որ էլ թուրքի առջև գլուխներս չկախենք»․ Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
Գյումրիում «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմակերպած համերգի ընթացքում հնչեց կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը, որը ներկայացվել էր արհեստական բանականության միջոցով վերարտադրված ձայնով։
Ուղերձում նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող քաղաքացիներին, կոչ արել չվհատվել և մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ «եկել է ժամանակը ուժեղանալու»։ Ղուկասյանը նաև աջակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» դաշինքին և Սամվել Կարապետյանին։
aravot.am | @aravot
Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետ