Վերջապես վերջ հարկային տեռորին, բրավո´ ՊԵԿ նախագահինՀանուն արդարության` պետք է արձանագրել, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով փաստացի վերջ է տրվում բադասյանական տեռորին ու շանտաժին, որով քրեական գործերի սպառնալիքի տակ միլիոնավոր դրամներ էին «քերում» տնտեսվարողներից:
Սա Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան «տեռորիստական» զույգի դավադիր համագործակցության արդյունքն էր, որի դառը պտուղները նրանցից հետո ևս քաղում էին գործարարները: Ես սրա դեմ շատ եմ գրել, պայքարել եմ, որ վերջ տրվի գերազանցիկի սինդրոմով տառապող Բադասյան Ռուստամի մոգոնած «տեռորիստական» մեթոդներով բյուջեն լցնելուն, և հիմա, թեև մոտ մեկ տարի էլ այդ գործիքակազմը կիրառեց նոր ՊԵԿ նախագահը, բայց գոնե ինչ-որ պահի որոշեց, այդուամենայնիվ, ձերբազատվել բադասյանական տեռորիզմից ու շանտաժից:
Մանրամասն` տեսանյութում
👇https://youtu.be/IN2kaXBe8BQ
ՊԵԿ նախագահը Կառավարության նիստում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջը.
https://src.am
***
secretariat@petekamutner.am
***
ՀՀ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժին +374 60 844 444