Blog

  • Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցություններ ուկրաինական հակամարտության կարգա…

    🔹Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցություններ ուկրաինական հակամարտության կարգավորման համար՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ բարձրագույն մակարդակով, hայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը
    📌«Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը հանկարծակի ստիպեց աշխարհին մոռանալ ավելի հրատապ խնդիրների մասին։ Համաշխարհային հանրության հետաքրքրությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների նկատմամբ կտրուկ նվազել է»,- ասել է նա։
  • Բացի այն, որ Միքայել Մինասյանը զրո է, ում կարող են ոչնչացնել մի քանի տելեգրամյա…

    ℹ️ Բացի այն, որ Միքայել Մինասյանը զրո է, ում կարող են ոչնչացնել մի քանի տելեգրամյան ալիքներ, նա նաև տուպոյ է
    🇹🇷👍 Եթե դու կարծում ես, որ Նիկոլը պատրաստ է Հայաստանից թուրքական գոյացություն սարքել, իսկ Քոչարյանը, քո կարծիքով, պատրաստ է Հայաստանը դարձնել ռուսական կցորդ, ապա դու ստորագրում ես այն իրողության տակ, որ Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական ընտրանքում դու և աներդ ընտրել եք Թուրքիան:
    🪙🇹🇷🗣 Դուք ընտրել եք Թուրքիան, հենց այդ պատճառով էլ ֆինանսավորել եք հենց Նիկոլ Փաշինյանին: Դուք ընտրել եք Թուրքիան, և հենց այդ պատճառով 2018-ին իշխանությունը հանձնեցիք Նիկոլին: Դուք ընտրել եք Թուրքիան, և հենց այդ պատճառով օգնեցիք Նիկոլին մնալ իշխանության ղեկին 2020 թվականից հետո: Դուք ընտրել եք Թուրքիան, հենց այդ պատճառով քո աները Օնիկ Գասպարյանին հրամայեց նախ Նիկոլին թաքցնել բունկերում, իսկ հետո հրամայեց Օնիկին հրաժարական տալ:
    🇹🇷 Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Միքայել Մինասյանը մեկ միասնական մեծ թուրքական կուսակցություն են Հայաստանում:
    📌 Հ.Գ. Միայն նա, ով երկրի ներսում չունի աջակցություն, փորձում է իր երկիրը հանձնել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին: Երկրի ներսում աջակցություն չեն ունեցել ո՛չ Սերժը, ո՛չ Նիկոլը (Փաշինյանը 2018-ին հիմնվում էր Սարգսյանի հանդեպ ատելության, այլ ոչ թե իր սեփական զառանցանքային գաղափարների հանրային աջակցության վրա), հենց այդ պատճառով թե՛ Սերժը, թե՛ Նիկոլը փորձում էին երկիրը հանձնել Թուրքիային:
    ✈️ Հ.Հ.Գ. Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք այն, ինչ ասել ենք երեկ՝ Մինասյանի համար ժամանակն է մոռանալ նույնիսկ տարանցիկ չվերթով Ռուսաստան թռչելու հնարավորության մասին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայ մարզիչն ու ըմբիշը ճանաչվել են Եվրոպայի լավագույններ Արմեն Բաբալարյանը Տիրան…

    🏆 Հայ մարզիչն ու ըմբիշը ճանաչվել են Եվրոպայի լավագույններ
    🚨 Արմեն Բաբալարյանը Տիրանայում ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն մարզիչ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում։
    💬 Նրա գլխավորած թիմի անդամ Մալխաս Ամոյանը ճանաչվել է Եվրոպայի լավագույն ըմբիշ (77 կգ)։
    Այս գնահատականը տրվել է եվրոպական համաժողովի ընթացքում՝ մրցաշրջանի արդյունքներով։
    📢 Հայկական ըմբշամարտը կրկին միջազգային բարձր գնահատականի է արժանացել։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ողջ տարած…

    Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ողջ տարածաշրջանի համար. Կոստանյան
    Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է, Անթալիայում «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
    Փոխարտգործնախարարը նշել է, որ «Վաշինգտոնում տեղի ունեցած օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան»:
  • Աննա Հակոբյանը չպատասխանեց նախկին ամուսնուն նորից միանալու մասին հարցինԴԻՏԵԼ ՏԵՍ…

    Աննա Հակոբյանը չպատասխանեց նախկին ամուսնուն նորից միանալու մասին հարցին
    📱ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Бывший начальник Генштаба ВС Армении, генерал-полковник Оник Гаспарян выступил с…

    Бывший начальник Генштаба ВС Армении, генерал-полковник Оник Гаспарян выступил с заявлением:
    «Уважаемые соотечественники, в последние дни некоторые лица распространяют ложные сведения о войне и послевоенных событиях, спекулируя на моей личности.
    Распространяющие недостоверные сведения пользуются тем обстоятельством, что я, отдавая приоритет национальным и государственным интересам, воздерживаюсь от публичных разъяснений по вопросам, связанным с войной.
    В связи с этим предлагаю организовать в Национальном собрании обсуждение в закрытом формате, посвящённое войне 2020 года и послевоенным событиям, с привлечением занимавших в тот период ключевые политические и военные должности лиц, а также политических и общественных деятелей, имеющих соответствующий допуск к сведениям, содержащим государственную и служебную тайну, и родственников погибших и пропавших без вести военнослужащих.
    Пора столкнуться с реальностью и пресечь распространение лжи и необоснованных спекуляций. Я готов представить детальный и всесторонне аргументированный анализ в части, касающейся Вооружённых сил».
    Подписаться на Анив Армения

  • Իրանը հայտնել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հետ կապված լրտեսական ցանցերի ապ…

    Իրանը հայտնել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հետ կապված լրտեսական ցանցերի ապամոնտաժման մասին
    📖ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

    Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    Սպիտակ տան առաջնորդն այս հայտարարությունն արել է համաշխարհային էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղի Հորմուզի նեղուցը կրկին փակելու Թեհրանի որոշմանն ի պատասխան։
    «Նրանք ո՛չ նավատորմ ունեն, ո՛չ օդուժ, ո՛չ ղեկավարներ․ ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է ղեկավարներին, այնտեղ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Դա ռեժիմի պարտադրված փոփոխություն է կոչվում․․․Նրանք կրկին ուզում էին փակել նեղուցը, ինչպես արել են տարիներ շարունակ։ Նրանք չեն կարող մեզ շանտաժի ենթարկել», — Օվալաձև աշխատասենյակում ասել է նախագահը։
  • Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի…

    🤼 Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
    📌 Եվրոպայի 2025 թվականի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը։ |armenpress.am|