Մի քանի օր առաջ մենք փաստացի արձանագրեցինք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից սկսվեց Արփինե Հովհաննիսյանի կիսաբացահայտ կամ բացահայտ քննադատությունը՝ այն դեպքում, երբ նրանց հասցեին որևէ անձնավորված հայտարարություն չէր արվել, տրվել էր ընդամենը քաղաքական գնահատական ԱԺ արդեն նախկին ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքի վերաբերյալ։
ԵՎ այսօր, «տարօրինակ զուգադիպությամբ», սոցիալական ցանցերում գովազդի միջոցով տարածվում է «ճիշտ լուր», իսկ իրականում տեղեկատվական աղբ հանդիսացող ու հստակ ձեռագիր ունեցող «լուր», որտեղ կրկին թիրախավորված են Ռոբերտ Քոչարյանը և այս անգամ նաև Արփինե Հովհաննիսյանը։ Էջի մի փոքր ուսումնասիրությունը պարզ դարձրեց, որ այն իշխանական ուղղվածության չէ, այլ աշխատում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի դեմ։
Այս էջի, դրա գործունեության, վարողների վերաբերյալ մենք բավականին ուշագրավ տեղեկություններ ունենք։ Անհրաժեշտության դեպքում դրանք կհրապարակենք։ Նողկալի է, պարոնայք, ցանկացած դեպքում թերևս` տիկնայք․․․
@armgeopolitic