«Տաքսու վարորդների խնդիրները հնարավոր չէ լուծել առանց կարգավորող մարմնի։ Մրցակցության հանձնաժողովը չի կարող ամբողջությամբ կարգավորել ոլորտը, իսկ հարկային բեռը անհամաչափ է բաշխված: Ոլորտը բարձիթողի է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը զրուցել է «Սկսենք նորից» նախաձեռնության համահիմնադիրներ Հրաչ Հովհաննիսյանի և Զավեն Դանիելյանի հետ։
«Պետք է լինի պետության հետ համատեղ կառավարվող տաքսի վարողների միություն, ոչ թե առանձին արհմիություն։ Այս պահին արհմիություն չկա։ Ոլորտն ընդհանրապես բացթողի վիճակում է։ Երևի բոլորի համար անհետաքրքիր է։ Մենք արդեն երկու տարի է՝ ինքներս վարորդ ենք, ամեն օր քշում ենք, մենք հենց ներսից ենք դուրս եկել, որ բարձրաձայնենք խնդիրները»։
զրույցն ամբողջությամբ