Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կդադարեցվի։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։