Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի տարածումը ստիպեց հարցին նայել շատ ավելի գլոբալ համատեքստով։ Մի կողմ դնենք Արշակ Սրբազանին ու, ընդհանրապես, քաղաքականությունը։ Այսօրվա AI տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ տեսանյութեր, որոնք պարզապես հնարավոր չէ տարբերել իրականից։ Արդյո՞ք մենք պաշտպանված ենք այս ամենից։ Ցանկացածի վերաբերյալ կարող են նման տեսանյութեր պատրաստել, շանտաժ անել, տարածել։ Ասեմ ավելին՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ տարբեր աղջիկ երեխաների վերաբերյալ նման տեսանյութեր, լուսանկարներ են պատրաստվել ու գումար են ուզել, որ դրանք չհրապարակեն TikTok էջերով։ Ոստիկանություն այս մասին կան ներկայացված հաղորդումներ։
Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտություն է համապատասխան օրենսդրական կարգավորումներ ստեղծել, որպեսզի նման տեխնոլոգիաների առկայության պայմաններում քաղաքացու անձնական տարածության պաշտպանությունը լիարժեքորեն հնարավոր լինի ապահովել։ Այստեղ շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների արձագանքը լինի արագ ու նման իրավիճակներում անձնական տարածության ցանկացած խախտում հնարավոր ամենակարճ ժամանակի ընթացքում ունենա քրեաիրավական հետևանք։
Լինի քաղաքական գործիչ, լինի հանրային գործունեություն ծավալող անձ, լինի պարզապես հասարակ քաղաքացի, մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որ մարդու անձնական տարածությունը անձեռնմխելի է ու դա պետք է լինի պաշտպանված, իսկ եթե խոսենք քաղաքականությունից, ապա քո հակառակորդի դեմ անձնական կոմպրոմատ օգտագործելը հարված է գոտկատեղից ներքև, հետևաբար դա ընդունելի չէ, հարգի չէ ու վաղ թե ուշ ունենալու է բումերանգի էֆեկտ։