🟨 Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով։ Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կողք-կողքի կանգնած են պատմական Խաղաղության խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում։
▫️Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, վերահաստատում ենք մեր սուրբ կոչը՝ պաշտպանել անմեղներին, առաջ մղել բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակել խորը երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում։
Դոնալդ Թրամփ
🟥 Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին: Մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի…
