Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի, որոնք մեղադրվում էին երկու ոստիկանների սպանության համար: Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մեղադրյալները խոստովանել են իրենց կողմից երկու իրավապահի սպանությունը հակակառավարական ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել հունվարի 7-ին Ղոմի նահանգում:
Նրանց նաև մեղադրել են «Իսրայելի և Միացյալ Նահանգների օգտին գործունեության մեջ»։ Գործակալությունն այս առնչությամբ մանրամասներ չի հաղորդել: