Հայաստանում սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ ՍուրենյանՀայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մայիս ամիսը կլինի ոչ սառը, բայց տեղումնառատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետության ամբողջ տարածքում մայիսին ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից ավելին, այսինքն՝ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։
Ուզում եմ հիշեցնել, որ մայիսը հանրապետության տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է։ Տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։ Ի տարբերություն ապրիլ ամսվա՝ զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը, օդի ջերմաստիճանը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին»,- նշել է նա։
Սուրենյանի խոսքով՝ մայիսին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում։
https://www.youtube.com/watch?v=fZzAIk7lSl8
Armenpress
1 like, 1 comment. “Ոչ սառը, բայց տեղումնառատ․ ի՞նչ եղանակ է սպասվում մայիսին”