Blog

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողո…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և միջազգային խաղաղության հեռանկարներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ ապագա խաղաղության ճարտարապետությունն է հիմք հանդիսացել Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի համար, որի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ընդունվել է խաղաղության հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
    Փաշինյանի խոսքով՝ այժմ կողմերը շարժվում են TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ։
    «Եվ այժմ մենք շարժվում ենք դեպի «Trump Route for International Peace and Prosperity» կարևոր նախագծի իրականացումը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը՝ ապաշրջափակելով տարածաշրջանային ուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից արևմուտք և հարավից հյուսիս՝ էական ներդրում ունենալով միջազգային մատակարարման շղթաների կայունության մեջ։ Սիրելի բարեկամներ, այժմ մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի հետ փոխհրաձգությունների հետևանքով զոհեր չենք ունեցել, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախությունից ի վեր։ Այժմ մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ մեր երկու երկրներում խաղաղությունն ամրապնդելու և ինստիտուցիոնալացնելու համար»,- նշել է նա։
    Նա հավելել է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման՝ թեև առցանց ձևաչափով։
    «Հուսով եմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ի դեպ, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների անցկացման համար»,-ասել է Փաշինյանը։
    Փաշինյանն ընդգծել է նաև, որ գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստում՝ հաշվի առնելով աշխարհում առկա մարտահրավերները՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։
    «Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է նաև միջազգային համատեքստում, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ աճող մարտահրավերների՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես համարձակվում եմ հուսալ, որ մեր քննարկումների և որոշումների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է դառնալ պատմական նաև միջազգային խաղաղության և կայունության տեսանկյունից։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն և հաստատակամություն այդ նպատակին հասնելու համար՝ պարտադիր չէ, որ Երևանում, բայց հուսով եմ՝ մոտ ապագայում»,- ընդգծել է Փաշինյանը։
    Վերջում վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի առաջնորդներին մաղթել է արդյունավետ, բովանդակալից և հեռանկարային քննարկումներ։
  • https://youtu.be/c6u2wUikVBAՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնությունը խաղաղության պ…

    ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնությունը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է տոնվի․ Կոշտա

    #ՀայկականԺամանակ #ՀԺ #armtimes
    Կայք 👉 https://armtimes.com/hy
    Facebook 👉 https://www.facebook.com/HaykakanJamanak
    Facebook 👉 https://www.facebook.com/armtimes.hy
    Telegram 👉 https://t.me/armtimes_com
    Instagram 👉 https://www.instagram.com/armtimes_com/

  • «Միջին միջանցքը կարևոր է, պետք է կապակցենք Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերը»․ Խորվա…

    🚨 «Միջին միջանցքը կարևոր է, պետք է կապակցենք Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերը»․ Խորվաթիայի վարչապետ
    Անդրեյ Պլենկովիչը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ «միջին միջանցքը» կարևոր է տարածաշրջանային կապակցվածության համար՝ ընդգծելով նաև Եվրոպայի էներգետիկ, տրանսպորտային և միգրացիոն մարտահրավերները։
    Նրա խոսքով՝ նախագծերը կարող են նպաստել տարածաշրջանային զարգացմանը և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև ապահովել կապ Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների միջև։
    aravot.am | @aravot
  • Зеленский из столицы страны-участника ОДКБ и ЕЭС угрожает России«9 мая над Красн…

    🔺Зеленский из столицы страны-участника ОДКБ и ЕЭС угрожает России🤦‍♂️
    «9 мая над Красной площадью будут жужжать внушающие страх БПЛА. Это показывает, что они не сильны, и мы должны продолжать наши санкции против них», — заявил Владимир Зеленский в ходе восьмого саммита Европейского политического сообщества в Ереване

  • Ադրբեջանի նախագահն առաջին անգամ մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման,թեկո…

    Ադրբեջանի նախագահն առաջին անգամ մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման,թեկուզ՝ հեռավար․Փաշինյան

  • Մոսկվայից հետո, ընտրություններից առաջ. եվրոպական առաջնորդները՝ Երևանում…

    📌 Մոսկվայից հետո, ընտրություններից առաջ. եվրոպական առաջնորդները՝ Երևանում

  • Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ…

    🔸 Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին
  • Դահլիճում մենք հավաքվել ենք, որպեսզի ավելի վստահություն ներշնչող, Ուկրաինայի հետ…

    🔹Դահլիճում մենք հավաքվել ենք, որպեսզի ավելի վստահություն ներշնչող, Ուկրաինայի հետ ավելի ուժեղ, հուսալի անվտանգություն և պաշտպանություն ունենանք, Երևանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
  • Организаторам акции в защиту прав вынужденных карабахских переселенцев и освобож…

    Организаторам акции в защиту прав вынужденных карабахских переселенцев и освобождения из Баку армянских пленных не позволили передать открытое письмо представителям ЕС, заседающим сейчас в СКК им. Демирчяна
    Сотрудники полиции Армении заявили, что не имеют права их пропустить, исходя из “норм безопасности”. Они также отказались сопроводить двоих представителей акции протеста к зданию, где проходит саммит Европейского политического сообщества.
    🚩SisMasis〽️ Подписаться в MAX

  • Ադրբեջանը «ռազմական հանցագործներին» պատասխանատվության է ենթարկել: Ալիևը՝ տեսակապ…

    Ադրբեջանը «ռազմական հանցագործներին» պատասխանատվության է ենթարկել:
    Ալիևը՝ տեսակապով ելույթի ժամանակ