Blog

  • Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի …

    Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները, հնարավորություններն ու ռիսկերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։

    «Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը»,- գրել է Քոչինյանը։

    Արեգ Քոչինյանը հավելել է, որ կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ համագործակցության միջոցով։

  • Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ» հրթիռի փորձարկումների մա…

    🔹Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ» հրթիռի փորձարկումների մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը
    🔹Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը, այս մասին Պուտինին զեկուցել է հրթիռային ուժերի հրամանատարը 📌Պուտինն էլ իր հերթին նշել է, որ «Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։
  • Борец Гегам Егиазарян завоевал бронзовую медаль на чемпионате ЕвропыГегам Егиаз…

    🇦🇲🥉🤼 Борец Гегам Егиазарян завоевал бронзовую медаль на чемпионате Европы
    Гегам Егиазарян (55 кг) завоевал бронзовую медаль на чемпионате Европы U17 по греко-римской борьбе.
    После первых финалов турнира сборная Армении занимает второе место в командном зачете, подтвердив высокий уровень подготовки молодых спортсменов.
    @alphanewsam
    Подписка на Alpha Ne
    ws
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը Նվեր Ծառուկյանին քրեական հետապն…

    Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն՝ 2025 թվականի հունվարի 10-ին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
    2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:
    Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը: Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):
    Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթից Ա.Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
  • Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյա…

    Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • «Օրեշնիկ» համալիրը կարող է հագեցվել միջուկային մարտագլխիկներով։Պուտին…

    «Օրեշնիկ» համալիրը կարող է հագեցվել միջուկային մարտագլխիկներով։
    Պուտին

  • Пришёл, увидел, починил. И так, всю сознательную жизнь….

    🔻Пришёл, увидел, починил.
    И так, всю сознательную жизнь.

  • Ուժեղ Հայաստանում անվտանգությունն էլ կլինի, խաղաղությունն էլ՝ երաշխավորվածՏԵՍԱՆՅ…

    🔺Ուժեղ Հայաստանում անվտանգությունն էլ կլինի, խաղաղությունն էլ՝ երաշխավորված
    ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Միացի՛ր Armat Media-ի
    տելեգրամյան ալիքին

  • Բելառուսին ուղարկվել է Նվեր Ծառուկյանի հանձնման միջնորդությունըՀՀ գլխավոր դատախ…

    ⚖️ Բելառուսին ուղարկվել է Նվեր Ծառուկյանի հանձնման միջնորդությունը
    ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Նվեր Ծառուկյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը դեռ 2025-ի հունվարին ուղարկվել է Բելառուսի դատախազություն։
    Բելառուսական կողմը պատասխանել է, որ հարցը կքննարկվի միայն այն դեպքում, եթե Նվեր Ծառուկյանը հայտնաբերվի և ձերբակալվի Բելառուսի տարածքում։
    Գործը վերաբերում է Ծաղկաձորի խաղատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և կողոպուտի դեպքին, որով անցնում են նաև նրա անվտանգության աշխատակիցները։
    aravot.am | @aravot