‼️ Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից, news.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են տեղեկությունը:
📌 Նախօրեին խորհրդարանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Քոչարյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին… Ես Ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:
🔸 Քոչարյանն ի պատասխան նշել է. «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը»:
🔸 Վարչապետն էլ Նոր Կտակարանից մեջբերում է արել. ««Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ Ձեզ ասեցի, այո, ես Ձեզ դատում եմ, և ես Ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»:
Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկությունները կատարվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։