Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։
«Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։
Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսվարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը, միաժամանակ, ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը»,– նշված է պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
