Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետով
Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ Դուլեյմին։
Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ Դուլեյմին։
«Այսօր տեղի է ունեցել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետի փորձնական բացումը՝ նավթատարների մուտքի համար», — ասել է ադ Դուլեյմին։
Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի տարածք մուտքի է սպասում ավելի քան 150 նավթատար։ Դրա հետ մեկտեղ Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այս անցակետով օրական միջին հաշվով կանցնի առնվազն 500 ավտոցիստեռն։