🟨 Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» գրառման՝ հայտնում ենք, որ միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից վերջինս վախեցել է և սկսել գոռալ։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և երևում է լուռ նստած վարորդը։
▫️Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից։
Երևանի ավտոբուս ՓԲԸ