ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» շախմատի առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Titled Tuesday-ը Chess.com հարթակում անցկացվող առցանց արագ շախմատի մրցաշար է, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի և ազգային շախմատային տիտղոսներ ունեցող խաղացողներ։ Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով, 5 րոպե՝ առանց յուրաքանչյուր քայլի համար հավելման ժամանակի։
Մրցաշարին պարբերաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները։