🇦🇲 «Գեոպոլիտիկա»-ի հաղորդման հիման վրա Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին Radio Aurora-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը։
«Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան գործողություններ։ Կանխվել են հետագա զարգացումները, և այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակը։
@armgeopolitic
Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա իմ հարազատ Աբովյան քաղաքում ու սա արդեն կդժվարանամ հիշել, թե այս տարի որերորդ նման դեպքն է: Ուսումնական մեքենա էինք վարում ու մեր առաջ, քաղաքի գլխավոր խաչմերուկներից մեկում, մոտ 15 հոգի մահակներով ու այլ սառը զենքերով…