ԱԺ–ն հենց հիմա արտահերթ կարգով և 24–ժամյա ռեժիմով քննարկում է ՔՊ–ի առաջարկած օրենքի նախագիծը, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը
📍Սահամադրագետ Գոհար Մելոյանը ներկայացրել է այս նախագծի բացերը` նշելով, որ ՀՀ–ում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և իրավունք չկա միջամտելու ընտրական գործընթացներին։
📍Վենետիկի հանձնաժողովն ունի ընտրական գործընթացների հետ կապված լավագույն վարքագծի կանոնագիրք, որով արգելվում է ընտրական գործընթացից 1 տարի առաջ ժամկետում որևէ միջամտություն և փոփոխություն ընտրական օրենսգրքերում, որպեսզի կայուն և կանխատեսելի լինի ընտրական օրենսդրությունը։
📍Հիմա դուք ի՞նչ եք անում, փորձում եք թո՞ւյլ չտալ, որպեսզի Սամվել Կարապետյանի անունը կիրառվի ընտրական պրոցեսում։ Մարտի 31–ին կնքվել է դաշինքը և հայտարարվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրական գործընթացներին մասնակցելու է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Ապրիլի 13–ից ԿԸՀ–ում մեկնարկում է քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։
📍ՔՊ-ն փորձում է էս միջակայքում, երբ մի քանի օր է ընդամենը մնացել փաստաթղթերի ընդունման մեկնարկին, բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները։ Սա միայն կռիվ չէ մեր քաղաքական ուժի հետ, սա կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր մարդու հետ։ Սա կռիվ է մեր պետության իրավական ու ժողովրդավար լինելու հետ, գրել է Մելոյանը։