‼️ Իմ և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք Սահմանադրական դատարան:
🗣 Այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Վարդանյանը քննադատում էր Հրայր Թովմասյանին, որը, ՀՀԿ անդամությունից հրաժարվելով, ՍԴ էր գնացել, իսկ հիմա ինքն է նույնն անում:
💬 «Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ [այնքան] նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է ՍԴ, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդական են, ըստ էության լինելով Սահմանադրության «այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուահանդերձ, նոր Սահմանադրության, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ, և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ: Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում»,- ասաց Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։