ՀԻԲԻՐԴԱՅԻՆ (նույն ինքը՝ «ՍՆԿԱՅԻՆ» 🍄) ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԸ
Ծանոթացե՛ք հիբրիդային պատերազմի մերօրյա զավեշտալի «գուրուների» հետ՝ Նազելի Բաղդասարյան և Պետրոս Ղազարյան։ Այս ոլորտում բացարձակ տգետ ու դիլետանտ երկու անձնավորություն հոխորտում են, թե իբր մենք՝ որպես պրոֆեսիոնալներ, եթե համաձայն չենք այս կիսագրագետ իշխանության կործանարար քաղաքականության հետ, ուրեմն սեփական երկրի դեմ հիբրիդային պատերազմ ենք վարում։
Նազելի՛, դո՛ւ չես որոշողը, թե ով ինչ պետք է խոսի։ Հենց դո՛ւք եք երկրի դեմ հիբրիդային պատերազմ մղում։
📍 Երբ ռազմաքաղաքական շանտաժովահաբեկում եք ժողովրդին, թե ձեր տգետ իշխանությանը չընտրելու դեպքում պատերազմ կլինի, կամ եթե Կիրանցից չհեռանաք՝ մեկ շաբաթից կհարձակվեն, հենց դա՛ է սեփական ժողովրդի դեմ մղվող հոգեբանական գործողությունը (PSYOP)։
📍 Մասնագիտական լեզվով դա կոչվում է «թիրախային խմբի դիմադրողականության կամքի կոտրում»։
Ի տարբերություն ձեզ՝ մենք սթափ գնահատում ենք Հայաստանին սպառնացող էկզիստենցիալ վտանգները։ Քանի որ ձեր գիտելիքները զրոյական են, զբաղվեք ձեր գործով՝ ձեր շեֆի նարատիվները ծամելով ու առաջ մղելով։ Թե՛ դու, թե՛ Պետրոսը բացարձակ անկոմպետենտ եք, և ձեր խելքի բանը չէ որոշել՝ մենք ինչի իրավունք ունենք կամ չունենք։
Մենք ասում ենք այն, ինչ համարում ենք անհրաժեշտ, իսկ ձեր իշխանությունը հաճախ պարզապես կրկնում է Ալիևի թեզերն ու օրակարգը։
Հիմա հարց՝ ո՞վ ում շահերն է սպասարկում և ո՞ր երկրի օրակարգն եք առաջ մղում ձեր էժանագին պրոպագանդայով։ Թե՞ սեփական ժողովրդին ծնկի բերելն ու թշնամու առաջ կամազրկելն այսուհետ ձեր «մասնագիտացումն» է։