Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։
Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։
Մեր տեղեկություններով, փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որեւէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել՝ վախենալով խաթարել «խաղաղության» գործընթացը։ Մեր ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցից երեւում է, որ դիտորդներն այցելում են սաունաներ, ռեստորաններ կամ պարզապես զվարճանում են բնության գրկում։ Եվրոպացիների սիրելի վայրերը դարձել են Ծաղկաձորի «Դահուկ» ռեստորանը, Մարտունի քաղաքի «Խրճիթ»-ը եւ երեւանյան սաունաները։