Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։
Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել
վարձակալել տարածքներ՝ սննդի կազմակերպման (բուֆետ), մարզական, մշակութային, վճարային տերմինալի տեղադրման, գրասենյակային, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն իրականացնելու նպատակով։
1. Տրվում է վարձակալության Երևան, Էրեբունի, Գաջեգործների փողոց 76, 1-ին հարկից 0․3 քմ տարածք № 3՝ վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով։
2. Տրվում է վարձակալության Երևան, Էրեբունի, Գաջեգործների փողոց 76, 1-ին հարկից 0․3 քմ տարածք № 4՝ վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով։
3. Տրվում է վարձակալության ք․ Երևան, Բայրոնի 5 շենքի 1-ին հարկից 165,25 քմ տարածք՝ ՀՀ օրենքով չարգելված գործունեության նպատակով։
4. Տրվում է վարձակալության ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 396․8 քմ տարածք՝ մարզական նպատակով։
5. Տրվում է վարձակալության Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 շենքի 1-ին հարկից 159 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
6. Տրվում է վարձակալության Կոտայքի մարզի Ալափարսի միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 39 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
7. Տրվում է վարձակալության Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան № 177 հիմնական դպրոցի 1-ին հարկից 25․15 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
8. Տրվում է վարձակալության Արարատի մարզի Նորաշենի Ավ․ Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 182․1 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
9. Տրվում է վարձակալության Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 շենքի 1-ին հարկից 31,7 քմ տարածք՝ նոտարական գրասենյակի նպատակով։
10. Տրվում է վարձակալության Երևանի №140 հիմնական դպրոցի 1-ին հարկից 288․4 քմ տարածք՝ մարզական նպատակով։
11. Տրվում են վարձակալության Երևան, Ավան, Հ․ Աճառյան փողոց 1-ին փակուղի 17/1 շինության 1756․99 քմ մակերեսով անշարժ գույք և 13․8 քմ մակերեսով պարիսպ՝ ՀՀ օրենքով չարգելված գործունեության նպատակով։
12. Տրվում է վարձակալության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի № 4 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 43․7 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
13. Տրվում է վարձակալության Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի նկուղային հարկից 301․2 քմ տարածք՝ մարզական նպատակով։
14. Տրվում է վարձակալության Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան № 8 հիմնական դպրոցի նկուղային հարկից 37․2 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
Հարցերի դեպքում զանգահարել +374 11 52 39 86 հեռախոսահամարին։
Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն…