🔶 Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը։
🔹 Նրա ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս «ունի ասելիք»։
🗣 «Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց Ղազարյանը։
📌 Ռուբինյանը նույն հարցը ուղղեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո Ռուբինյանը հայտարարեց․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։
🗣 «Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար: 📢 «Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը…