Մի բան էլ. ես սպասում էի, որ Նարեկը, Էդմոնը կամ Թաթոյանը գոնե մի քիչ կրեատիվ կգտնվեին ու էն Բաբաջի ուղիղ երեսին կճպպցնեին. «Արա բայց ոնց եմ ես քեզանից զզվուուում, դու Նիկոլից էլ զզվելի ես»: Ափսոս, ոչ ոք չասաց` ջհանդամ, թե Պետրոսը խոսափողը չէր անջատի: 😀
Ի դեպ, անկախ մեր վերաբերմունքից` պետք է արժանին մատուցել նաև հաղորդավարներ Պետրոս Ղազարյանին և Տաթև Դանիելյանին այս օրերին տաժանակիր աշխատանք կատարելու` մի քանի ժամանոց բանավեճեր կազմակերպելու և այս խառը խփոցիները խիստ կանոններով կառավարելու համար:
Համաձայնեք, հեշտ գործ չէ և բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում: