🇦🇿 Իլհամ Ալիևն իր ելույթում պնդեց, թե Եվրախորհրդարանը «թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
📌 Ըստ Ալիևի՝ պատճառն այն է, որ «Ադրբեջանը պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»։
🗣 «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ էր»։
🔸 Ելույթն ավարտելով Ալիևը շնորհավորեց Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ․
📣 «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գագաթնաժողվին»,- եզրափակեց Ադրբեջանի նախագահը։
🇦🇿 Իլհամ Ալիևը գագաթնաժողովի իր ելույթում հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են։ 📣 «Սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Թրամփի միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումից հետո մեզ համար և վստահ եմ մեր հայ գործընկերների համար…