Անդրանիկ Թևանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկից է հաղթում այս իշխանություններին
2 տարվա համառ պայքարը տվեց իր դրական արդյունքը․ դատարանը բավարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը և ապօրինի ճանաչեց Երևանում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիները թանկացնելու քաղաքային իշխանության որոշումը։
Այս հաղթանակը հնարավոր եղավ արձանագրել գլխավորապես «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, այժմ Փաշինյանի ապօրինի հրահանգով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հետևողական ջանքերի շնորհիվ։
Սա մեծ հաշվով նաև քաղաքացո՛ւ հաղթանակն է և նիկոլական իշխանության խայտառակ պարտությունը։
Սիրելի՛ վարորդներ, այսուհետ դուք կարող եք որպես հիմք վերցնել «Մայր Հայաստան»-ի հայցի հիման վրա դատարանի կայացրած որոշումը, դիմել դատարան և քաղաքային ՔՊ-ական իշխանությունից հետ պահանջել կարմիր և կապույտ կետագծերի համար ձեզանից անօրինական կերպով գանձված գումարները։
Փաստացի, ՔՊ-ն 2 տարի շարունակ թալանել է քաղաքացիներին և ապօրինի գանձված այդ գումարներով իրենց միլիոնների հասնող պարգևավճարներ բաժանել։
Սա դասական թալան է, նիկոլակա՛ն թալան։
Եվ սա արմատախիլ կարելի է անել հունիսի 7-ին՝ գնալով ընտրատեղամաս, դեմ քվեարկելով ՔՊ-ին ու իր մանր-մունր կցորդներին ու ձևավորելով հայկական իշխանություն։
Հ․Գ․ Ստորև տեղադրում եմ Անդրանիկ Թևանյանի տեսանյութը, երբ նա դեռ մեկ տարի առաջ անդրադառնալով դատական այս գործընթացին՝ խոստանում էր, որ «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու, պայքարելու է, գնալու է մինչև վերջ և հասնելու է հաղթանակի։ Այսօր արդեն այդ խոստումը կատարված է։
Ազատություն Անդրանիկ Թևանյանին
Միացի՛ր, որ փոխենք
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան
էջիցhttps://youtu.be/xDWaooo2KXA?si=bbrN5yAQPxybuMBl
Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվե՛ք 7or TV-ին https://www.youtube.com/channel/UCPa14mBWNioWR3aBSsOShCA?view_as=subscriber
http://www.7or.am/am
https://www.facebook.com/7or.am/
https://twitter.com/7or_blog