Blog

  • Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութերԱյս մասին…

    Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութեր
    Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
  • Կառավարությունը նախատեսում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրությո…

    🤝 Կառավարությունը նախատեսում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին և այն ներկայացնել ԱԺ՝ ՍԴ եզրակացությունից հետո
    📍 Նախքան դա՝ դիմելու է Սահմանադրական դատարան՝ պարզելու կանոնադրության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը
    📍 ՍԴ-ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը
    🌍 Խաղաղության խորհուրդը միջազգային կառույց է, որի նպատակը հակամարտություններից տուժած տարածքներում խաղաղության և կայունության խթանումն է
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Տիգրան ջան, մեկ է` Օնիկ Գասպարյանը հակահիգիենիկներին է լսելու, որոնք իրեն այնպիս…

    Տիգրան ջան, մեկ է` Օնիկ Գասպարյանը հակահիգիենիկներին է լսելու, որոնք իրեն այնպիսի խորհուրդներ են տալիս, որ թիրախավորվի, իսկ իրանք դրա վրա ինքնահաստատվեն և նման եթերներ անեն։ Թող շարունակի գահավիժել։ Մի օր հուսամ իր խորհրդատուներն իրեն կհասցնեն…
    Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման, ձևաչափը, առնվազն քննարկելի են համարել։ ԳՇ նախկին պետը, ստեղծված իրողություններով գործելու փոխարեն, շարունակում է դիրքավորվել…

  • «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակ…

    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։
    Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
    Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։
    Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։
  • Իրավապահ մարմնից ստաց­ված տեղեկատ­վությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումի…

    Իրավապահ մարմնից ստաց­ված տեղեկատ­վությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները:
    Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:
    Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքե…

    ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր:

  • ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք …

    ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։
    Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։
    Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երեւի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որեւէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»:
  • Чем больше случаев подкупа избирателей раскрывается в Армении и чем больше фальс…

    🇦🇲‼️🗳️Чем больше случаев подкупа избирателей раскрывается в Армении и чем больше фальсификаторов выборов арестовывается, тем громче «сильная» оппозиция Самвела Карапетяна кричит: «Спасайте, турки пришли». Не поможет, ребята. Все преступники ответят, а народ не потерпит такого поведения.
    Вас ничто не спасёт — ни ваш с каждым днём усиливающийся вой, ни ваши деньги.
    Наоборот, ваши деньги вас и погубят, потому что в Реальной Армении закон для всех, в том числе для калужских и прочих олигархов.
    ©Арсен Торосян

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն լավ հնարավորութ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն լավ հնարավորություն ունի մինչև 2029 թվականն աստրոնավտներին ուղարկել Լուսին։
    Այս մասին նա խոսել է Սպիտակ տանը «Արտեմիս-2» առաքելությունն իրականություն դարձրած չորս աստրոնավտների պաշտոնական ընդունելության ժամանակ, որը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։
    «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության անդամներ Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը ապրիլի սկզբին պատմական թռիչք կատարեցին Լուսնի շուրջ՝ լինելով Տիեզերքում ավելի հեռու, քան երբևէ եղել էր որևէ մարդ ու բարեհաջող վերադարձան Երկիր։ Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մարդու մասնակցությամբ առաջին թռիչքն էր դեպի Լուսին։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանի հետ հարցազրույցի հիմնական կ…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանի հետ հարցազրույցի հիմնական կետերը:
    Իշխանությունը զգում է, որ պարտվում է «Ուժեղ Հայաստանին», եւ դրա համար էլ փորձում է հարվածներ հասցնել առաջին հերթին հենց այդ կուսակցությանը:
    «Ուժեղ Հայաստանն» ունի արժեքներ, որոնցից ոչ մի պարագայում չի հրաժարվի:
    Ռուս-ուկրաինական պատերազմը մի օր կավարտվի, եւ Հայաստանի տնտեսությունը կկանգնի լուրջ դժվարությունների առաջ:
    Հայաստանը պետք է ունենա իր սեփական արդյունաբերությունը, արտադրությունը:
    Մանրամասները՝ տեսանյութում:

    Այդ իշխանությունն է, որ հարկատուների հաշվին ընտրակաշառք է բաժանում.Աշոտ Մարկոսյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…