🗳 ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։
‼️ Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։
💬 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ կա միջազգային պրակտիկա, ըստ որի՝ ընտրություններից մեկ տարի առաջ «խաղի կանոնները չեն փոխում»: Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, որը, սակայն, վերաբերում է միայն հիմնարար կանոններին:
📌 Նշենք, որ այս օրենսդրական նախաձեռնության առիթով ԱԺ-ի դիմաց այսօր հավաք է նախատեսել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը՝ նշելով. «ԱԺ-ում փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»: