⚡️ ⚡️ ⚡️ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա🗣 Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, ուստի նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։🇪🇺 Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։🗣️ «Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում ապրող մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, թռիչքներ չեն լինի», — հայտարարել է նա։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք