Վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս ու հաշվետվություն են ներկայացնում օրենսդիրներին։ Որքան էլ զարմանալի է, բայց երեկ տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները, այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։ Իհարկե` այդ խաղաղությունը գործում է միայն ՔՊ-ի իշխանության շրջանակներում:
Երեկ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաշվետվությանը, բառի բուն իմաստով, 3 ՔՊ-ական պատգամավոր էր մասնակցում, այն դեպքում, երբ նախկինում անգամ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող ՔՊ-ականներն էին ներկա լինում։