🔸Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի պետը ղարաբաղցի է՝ Ղարաբաղում ծնված, մեծացած, կարիերա արած։ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ղարաբաղցի է։ Պատկերացնո՞ւմ եք ինչ եմ ասում. Գլխավոր շտաբի պետը և Գլխավոր շտաբի պետի տեղակալը՝ ղարաբաղցի։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ղարաբաղցի է՝ Ղարաբաղում ծնված, մեծացած։ Անվտանգության խորհրդի քարտուղարին ժամանակին նախարար նշանակելու հարց կար, ես իրեն չկարողացա նախարար նշանակել, որովհետև ինքը քաղաքացիության ցենզի հետ կապված խնդիր ուներ, անձնագիր ուներ։
Այո՛, ինքը Ղարաբաղում ծնված, մեծացած մարդ է։ Ինքը հեղափոխությունից… մենք իրար հետ ենք եղել. այսինքն՝ ես ութ տարի վարչապետ եմ, ինքը ութ տարի Անվտանգության խորհրդի քարտուղար է։ Ես իր հարսանիքին գնացել եմ, Շուշիում է եղել իր հարսանիքը, գնացել եմ իր հարսանիքին, Շուշիում եմ մասնակցել։ Այսինքն՝ այդ ի՞նչ խոսույթ է, ո՞նց կարելի է այդպիսի բան ասել ընդհանրապես (որ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղցիներին չի սիրում-խմբ․)։ Էլ չեմ ասում՝ այսօր ամբիոնից ես պաշտոնապես հայտարարեցի, որ մեր բոլոր ղարաբաղցի քույրերին և եղբայրներին սիրում եմ, և դա «ձև» չկա իմ ասածի մեջ, դա անկեղծ է | ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան