🇦🇲 👤 2025թ.
մերժվել են 805 անձի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումներ՝ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ԱԺ-ում:
💬 Պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե այդ
805-ի մեջ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ կա՞ն, Պողոսյանը նշել է. «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկության համաձայն՝
գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում»: |
1lurer.am|