– Ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդականը այցելեց Հայաստան, այդ այցն ինչպե՞ս եք մեկնաբանում, ադրբեջանական կողմում ի՞նչ քննարկումներ կան այդ մասին:
– Ասեմ, որ նրանք ակտիվորեն անդրադարձել էին ընտրություններին, ու այս վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ քննարկվող հարցն այն է, որ Փաշինյանը չի հավաքել սահմանադրական մեծամասնություն, ու հանրաքվեի անցկացումը բարդանալու է: Ադրբեջանական կողմը հոյակապ ուսումնասիրել է մեր բոլոր ընթացակարգերը, նրանք շատ մեծ հույսեր ունեին ու ընտրություններից առաջ էլ տարածում էին, թե Փաշինյանը բացարձակ մեծամասնություն է հավաքելու, այդուհանդերձ դա տեղի չունեցավ, նույնիսկ ԲՀԿ-ի մանդատների փաստացի գողությունից հետո ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ հանրաքվե անցկացնելու համար առաջին հերթին պետք է այդ օրենքը խորհրդարանում հաստատվի: Սա Ադրբեջանին ամենաշատ մտահոգող թեմաներից մեկն է, թե ինչպես է Փաշինյանը ստեղծված իրավիճակում կարողանալու շարունակել իրենց պահանջները բավարարել:
Այս ամբողջ քննարկումներն են, որ այսօր կան ադրբեջանական մեդիատիրույթում, օրինակ՝ կան քննարկումներ, որ գուցե Արևմուտքից փորձեն իրենց վրա ճնշում գործադրել, որ իրենք մոռանան Սահմանադրության փոփոխության մասին, բայց, ըստ քննարկումների, ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան: Փորձագիտական մակարդակում այդ քննարկումն ակտիվ ընթանում է, որ «ինչ էլ լինի, մենք պահանջելու ենք Սահմանադրությունը փոխել»:
Այստեղ ոչ այնքան իրավական խնդիր է, որքան բարոյահոգեբանական ու քաղաքական դաշտում Հայաստանն ու հայ հանրությանը նսեմացնելու խնդիրը: Այսինքն՝ մի պետություն, մեզ հետ իրագործած ագրեսիվ ու ցեղասպանական գործողություններից հետո ասում է, որ ինքն է որոշելու, թե մենք ինչպիսի Սահմանադրություն պետք է ունենանք: Ուզում են փորձել այնպես անել, որ մի ամբողջ հանրության համոզեն գնալ ընտրատեղամաս ու Ալիևի օգտին, Ալիևի Սահմանադրության ու հանրաքվեի օգտին քվե տալ՝ հավանաբար պատերազմի կամ այլ սպառնալիքների ներքո: Այսպիսի ռումբ դնել հայկական պետության հիմքում միայն Ադրբեջանը կարող էր ու կարող էր Փաշինյանի օգնությամբ:
https://medialab.am/318225/
Ադրբեջանին ամենաշատ մտահոգող թեման այն է, թե ստեղծված իրավիճակում ինչպես է Փաշինյանը բավարարելու իրենց պահանջները․ Հայրապետյան…
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Ադրբեջանի նախագահը նախօրեին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչո՞ւ է ադրբեջանական…