🇷🇺🛡 Գերձայնային փաստարկ. Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում համաշխարհային պատերազմին📰 Ամերիկյան «Military Watch Magazine» պարբերականը գրում է. «Արդիականացված ռուսական Տու-160Մ-ն օժտված է բացառիկ տեխնիկական բնութագրերով: Կատարելագործված «Սպիտակ կարապները» ունակ են զրոյացնել Արևմուտքի կրիտիկական ենթակառուցվածքները 5000 կիլոմետր հեռավորությունից՝ մնալով լիովին անխոցելի:
🔴 Ռուսաստանի օդատիեզերական ուժերը տեղակայել են Տու-160 միջմայրցամաքային գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները՝ Բարենցի և Նորվեգական ծովերի չեզոք ջրերի վրա գործողություն իրականացնելու համար, ընդ որում՝ ուղեկցումն ապահովել են ՄիԳ-31 կործանիչները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թռիչքը «տևել է մոտ 16 ժամ. գործողության ընթացքում Տու-160-ի անձնակազմերը մշակել են օդում լիցքավորման հմտությունները»:
🔴 Գործողությունն անցկացվել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարձր լարվածության շրջանում և այդ տարածաշրջանում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո:
🔴 Տու-160-ը երբևէ սպառազինության մեջ մտած ամենամեծ մարտական ինքնաթիռն է: Այն կարող է կրել մոտ 45 տոննա սպառազինություն ներքին խցիկներում, այդ թվում՝ միջուկային և սովորական թևավոր հրթիռներ:
🔴 Ժամանակակից Տու-160Մ-երը ունակ են արձակել, մասնավորապես, ռադարային ցածր տեսանելիության տեխնոլոգիայով օժտված X-101 և X-102 թևավոր հրթիռներ՝ ավելի քան 5000 կիլոմետր հեռավորությունից: Այսպիսով, ռմբակոծիչը կարող է հարվածներ հասցնել թիրախներին՝ մնալով հակառակորդի հակաօդային պաշտպանության գործողության գոտիներից հեռու:
🔴 Տու-160Մ-ն օժտված է նաև թռիչքի բացառիկ հեռահարությամբ և օդում գտնվելու տևողությամբ. նոր ՆԿ-32-02 շարժիչները նվազեցնում են վառելիքի ծախսը և մեծացնում գործողության շառավիղը, ինչն այս ինքնաթիռը դարձնում է աշխարհում ամենաերկար հեռահարությամբ ռազմավարական ռմբակոծիչների մոդելներից մեկը:
🔴 Օդում լիցքավորման շնորհիվ ռմբակոծիչը կարող է առաջադրանքներ կատարել բոլոր մայրցամաքներում և օվկիանոսների վրա: Բացի կատարելագործված շարժիչներից, հին Տու-160 մոդելների նկատմամբ Տու-160Մ-ի կարևոր առավելությունն է դարձել ավիոնիկայի համալիր արդիականացումը:
🔴 Տու-160Մ-ն այսօր աշխարհում արտադրվող միակ միջմայրցամաքային շառավղով ռմբակոծիչն է»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք