🇷🇺🇺🇸Спецпредставитель президента США Стив Уиткофф прибыл в Кремль на встречу с Владимиром Путиным.
Spitak Arch
Spitak Arch
Ազգային/պետական շահը հաճախ արտացոլում է պատմական հիշողություն, ինքնութենական բազմաթիվ շերտեր, հավաքական նկարագիր, հավաքական իղզերի իրականացում և տեսլական, կոլեկտիվ կոնսոլիդացիայի մոտիվացիա, աշխարհաքաղաքական դիրքավորում, և այլն։ Կարճ ասած, ի տարբերություն ազգային/պետական շահի, տնտեսական զարգացումը չունի այս ազգ–կոնստրուկտ կառուցող բնույթ։ Չմոռանանք, որ մի շարք քաղաքագետներ և գիտնականներ հաճախ ընդգծում են, որ ժամանակակից պետությունների ազգային շահերը ինչ որ առումով գաղափարախոսություններ են։ Պետական/ազգային շոհն իր մեջ այդ թվում պարունակում է ազգային հավաքական ամբիցիա։
Պետությունը, ինչպես նշեցի, ունենում է պետական շահի սպասարկման գործիքներ, որոնցից մեկն էլ հենց տնտեսական ներուժն ու դրա զարգացումն է։ Օրինակ Հայաստանի պարագայում, կա մի գործիք, որ շատ պետություններ չունեն` սփյուռքը։ Այո, կայացած ու ռազմավարությամբ առաջնորդվող պետությունների ձեռքին իրենց ազգային սփյուռքը նույնպես հանդիսանում է պետական/ազգային շահը սպասարկելու գործիք։
Հայաստանի Հանրապետության տարբարեկվող հիմնական ռազմավարական ու անվտանկային շահն էր Արցախն ու իր բացարձակ հայկական տիրապետության պահպանումը։ Որովհետև․
1. Արցախը բարդ տարածաշրջանակարգային կոնֆիգուրացիայում Հայասատանի Հանրապետության հիմնական ուժային բազան էր (power base), Հայաստանի Հանրապետության հիմնական ուժային դիրքեր ապահովողը (power positions)՝ հայկական պետությանը թե աշխարհագրական առավելություններ և թե տարածաշրջանային աշխարհաքաղաքական մեջ էական արժեկշիտ տալու առումով։
2. Արցախի տիրապետման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ունակ էր պահպանել ուժային հավասարակշռությունը Ադրբեջանի հանդեպ՝ տալով տեղ-տեղ հավասար, իսկ տեղ-տեղ առավելություն վերջինիս հետ ուժային խաղի մեջ (power game)։
3. Հայաստանի համար Արցախի առկայությունը հնարավորություն էր տալիս ոչ միայն պրոյեկտել ազդեցություն իր իսկ անմիջական միջավայրում, ունենալ արտաքին քաղաքական մանևրականություն այլ նախ և առաջ ապահովել ռազմավարական խորք և աշխարհագրության առավելության` տալով հնարավորություն իրականացնել Ադրբեջանի հանդեպ կոնվենցիոն զսպման ռազմավարություն` զսպելով վերջինիս սուբհեգոմոնիկ և օրակարգ թելադրող դառնալու ամբիցիաները տարածաշրջանում։
4. Արցախը Հայատանաի համար անվտանգային, դեմոգրաֆիկ, ջրային, տնտեսական-֊հումքային ինքնավարության և կենսունակության կարևոր գործոնն էր։
Սակայն, Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական ու անվտանգային շահը փաստացիորեն դավաճանվեց ներկա կառավարող էլիտաի կողմից` հանձնելով Արցախի հանդեպ Հայաատանի Հանրապետության բոլոր իրավունքները, ինչն էլ բերեց մեր պետության աշխարհաքաղաքական ու ուժային արժեկշռի էական անկման՝ հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանը small power կարգավիճակից իջավ micro-state կարգավիճակի, մինչ Ադրբեջանը small power կարգավիճակից ձգտելով բարձրանալ ու հասնել հառնող միջին տերության (rising middle power) կարգավիճակի։
Կարևոր է գիտակցել, որ Արցախի կորուստը, Հայաստանի գրեթե բոլոր ներկա ու հետագա խնդիրների ուղղակի կամ անուղղակի հետևանքն է լինելու, որոնք կարող էին չլինել, եթե Հայաատակի կողմից Արցախի տիրապետումը ամեն կերպ պահպանվեր ու այս գլխավոր պետական շահը պատշաճ կերպով սպասարկվեր թե նախկին և թե ներկա էլիտաների կողմից։
Բայց, դե հիմա ի՞նչ։ ՆՓ-ն զբաղված է մեղմ ասած ոչ այդքան գրագետ թեզեր առաջ քաշելով, թե բա տնտեսական զարգացումը պետական շահ է։ Բայց միևնույն ժամանակ դեմ է պետական կապիտալով վենչուռային կազմակերպությունների ստեղծմանը, մեկն էլ որը կար՝ վարի գնաց։ Մել էլ երևի շահ է Ադրբեջանին հետևողականորեն միակողմանի զիջումները մինչև ամբողջական հպատակեցում, կամ վերջինիս ռազմավարական ազգային շահերի սպասարկումը սեփական ազգի ապագայի հաշվին։
Ընդհանրապես, կարծես թե ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել “իրական հայաստանի” բռենդ, որ ոմանց ասածները “լեգիտիմ” լինեն։
Էդուարդ Աբրահամյան
🔁💬Սիրուն մարդիկ ծնող են դարձել 🥹 Լույս աշխարհ է եկել դերասանուհի Եվա Բաղդասարյանի և Էդգար Գրիգորյանի առաջնեկը:
Զույգը տղա է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի ինստագրամյան էջի միջոցով:
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք