Ընդդիմադիր ամենատարբեր շրջանակների հետ շփումները բերել են մի եզրակացության, որ շատ դեպքերում իրենք ուղղակի կտրված են իրականությունից ու դրան նպաստել է իրենց քծնող շրջապատը, բացարձակ չեն զգում ընդհանուր դաշտը ու հանրության տրամադրությունները։
Վիզ դնողներ չկան, թիմերի ներսում մարդկանց հետաքրքրում է մանդատ կպցնելը, հով լռվելը, պաթոսով ելույթ ունենալը, ոչ ավելին։ Ամբողջ աշխատանքը թողնում են լիդերի վրա։
Ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը վիզ դնողների պակասն է, ուղղակի չկան, ամեն մեկը ունի ինչ-որ կոմֆորտ զոնա ու հարմարված է դրա հետ մի քիչ ավել, մի քիչ պակաս։
Ընդդիմության գլխավոր խնդիրներից երկրորդը որոշումների դանդաղ կայացումն է, չափազանց դանդաղ զատիկից հետո կարմիր ձվի տրամաբանությամբ։
Մյուս կողմում ունենք հանրության տրամադրությունները լավագույնս զգող, չափազանց աշխատասեր, հետևողական ու արագ կողմնորոշվող Փաշինյան։ Սա Փաշինյանի գովքը չէ, սա արձանագրում է, որ իրեն հաղթելու համար գոնե իր չափ պետք է վիզ դնես ու աշխատես։