❌ Քննչական կոմիտեն հերքում է, որ «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախաձեռնվել է 422-րդ հոդվածի հիմքով:
🔸 Վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով:
🔸 Արմինե Օհանյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ՔԿ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո՝ դրա հետ ծանոթանալու, ինչպես նաև վարույթով եզրափակիչ ակտ կայացնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով:
‼️ Նախատեսվում է քրեական վարույթը կարճել, ինչի մասին Արմինե Օհանյանը պատշաճ իրազեկվել է։
«Հարապակ»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը հարցաքննության է կանչվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի հրման վրա (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հարուցված վարույթի շրջանակում: