💡 «Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
📌 Նա հավելել է, որ ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
❗️Տեսանյութում ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 🗣 «Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս…