Կրիմինալին ու բեսպրեդելին սիրահարված իշխանությունները
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետը ծեծի է ենթարկել քաղաքացուն խմելու ջրի հետ կապված ինչ-որ հարց բարձրացնելու համար։ Օրեր առաջ Բյուրեղավան քաղաքում փոխքաղաքապետն ու ավագանու անդամը քաղաքացու են ծեծի ենթարկել կրկին համայնքին առնչվող ինչ-որ բարձրացված հարցի պատճառով։
Օրերս տեսանք, թե ինչպիսի բիրտ ուժով բերման ենթարկվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ընդամենը իր արտահայտած կարծիքի համար։ Տեսնում ենք, թե ինչ ռեպրեսիաների են ենթարկվում այս կամ այն հարցում իշխանության տեսակետներին հակադրվողները։
Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք, որ այս իշխանությունները, որոնք մարդկանց ահաբեկում էին «նախկիններով», որ եթե նրանք գան իշխանության, ապա ինչ-որ կրիմինալ բարքեր, ծեծ և այլն, արդեն ոչ միայն գերազանցել են «նախկիններին», այլև այդ բարքերը իրենց համար դարձել են շատ հոգեհարազատ, մարդ են ծեծում թաղապետարաններում, քաղաքապետարաններում, փողոցներում և դա անում են շատ սիրով, դա անում են ցուցադրաբար՝ վախի մթնոլորտ ստեղծելով ու հստակ գիտակցելով, որ դրա համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու։
Հայաստանի Հանրապետությունում ավելի բեսպրեդել իրավիճակ երբեք չի եղել ու սովորական քաղաքացին ավելի անպաշտպան երբեք չի եղել, քան այսօր է։ Հարց է առաջանում, որ եթե պրոֆեսիոնալ փաստաբանի հետ այդպես կարող են վարվել, ապա ի՞նչ կանեն այս մարդիկ հասարակ, անպաշտպան քաղաքացիների հետ։