Ինչ կանեիք դուք Ադրբեջանի իշխող էլիտայի փոխարեն։ Արդյո՞ք կորոշեիք կանգ առնել, այսպես ասած խաղաղություն խաղալու։ Թե, հասկանալով, որ հիմա առաջ գնալու, տարածաշրջանում հեգեմոն դառնալու ճանապարհին ձեզ հնարավոր խանգարող ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու հնարավորության պատուհանն է, կփորձեիք դրանից օգտվել։
Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում, արդյո՞ք առաջ չէիք քաշի տարատեսակ պահանջներ, որոնց չկատարումը հարմար պահի ձեզ ցանկացած սցենարով գործելու հնարավորություն կտա։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր խանգարող ժողովրդին ու պետությունը տնտեսական ու քաղաքական կախվածության տակ վերցնելու ուղղությամբ։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի միջոցներ հենց այդ պետության ներսում, այդ ժողովրդին որպես առանձին միավոր պահող ազգային արժեքները վարկաբեկելու ուղղությամբ, չէիք ապահովի՞ ձեր քարոզչության անուղղակի սփռում այդ պետության ներսում։ Ապագայում հնարավոր ինքնուրույնությունից զրկելու միտումով արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր այդ պետությունում հարյուր հազարավոր ադրբեջանցու տեսքով բալաստ ապահովելու ուղղությամբ։ Այդ նպատակով արդյո՞ք նախապես չէիք փորձի վերացնել ձեր իղձերի իրագործմանը խանգարող բոլոր պետական, հասարակական ու հոգևոր կառույցները։ Ի վերջո, այս ամենն իրագործելու համար ձեզ արդյո՞ք հարկավոր չէր լինի ամեն գնով իշխանության գլխին պահել ձեր նպատակներն ամբողջ ծավալով իրականացնելու պատրաստ, որևէ գաղափար ու սկզբունք չունեցող տեղական փոքրիկ խմբակը։
Հ.Գ. Ու եթե ձեր թիրախ ժողովուրդը այս պարզ իրողությունն այդպես էլ չտեսնի, ապա դուք հիրավի արժանի եք տարածաշրջանում հեգեմոն լինելուն, իսկ նրանք մասամբ կլքեն տարածքը, մասամբ կսպասարկեն ձեր կարիքները։
Երվանդ Վարոսյան
@armgeopolitic