🚘 Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշերը կփոխվեն. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
📌 Ներկայում Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և 001 ՍՍ հինգ նշաններից։ ՆԳՆ-ն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից և 1 թվից։
📣 Վարչապետը, անդրադառնալով որոշմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր: Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի, այսինքն՝ հիմա ես էլ չպիտի գրեմ «NP 001»»: |azatutyun.am|
📸 Լուսանկարում՝ նոր համարանիշի պատկերը, որը ներկայացված է Կառավարության որոշման նախագծում