🗣 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը։ Խոսելով տարածաշրջանում խաղաղության մասին՝ նա նշել է․
🇦🇲 🇦🇿 «Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Եվ այժմ, այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ [․․․] Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։
🇪🇺 Նախարարը խոսել է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության եւ հիմնական ձեռքբերումների մասին՝ շեշտելով վիզաների ազատականացման երկխոսության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեության, ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին եւ այլն։
📌 Միրզոյանն անդրադարձ է կատարել նաեւ սպառնալիքներին, հատկապես հիբրիդային հարձակումներին, որոնք ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն․ «Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։
[ՀՀ ԱԳՆ]