💬 «Անկախ դիտորդ» դաշինքը դատապարտում է դիտորդական առաքելության թիրախավորումը։
🔻 «Անկախ դիտորդը կոչ է անում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը,
🔻 հորդորում է «Միասնության թևեր»-ի ղեկավար Արման Թաթոյանին չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները, բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հայտարարության մեջ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։