🔹Այն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
📌«Նրանք՝ ԵՄ-ում, արդեն հատել են այն ամենը, ինչ հնարավոր էր հատել, ուստի այստեղ այլևս իմաստ չունի հաշվել: Բայց ինչ էլ որ տեղի ունենա, բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը Ուկրաինան և Կիևի ռեժիմի գործողություններն են։ Մնացած ամեն ինչ դրա հետևանքն է»,- ասել է նա: