🇦🇲🇷🇺 Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ռուսական կողմի առաջնահերթությունների ցանկում է, ասել է Մարիա Զախարովան՝ խոսելով Սամվել Կարապետյանի գործի մասին․
🗣 «Մենք այս գործունեությունն իրականացնում ենք բացառապես օտարերկրյա պետությունների օրենքներն ու ինքնիշխանությանը հաշվի առնելով։ Այդ առումով Սամվել Կարապետյանի մոտ հյուպատոսական մուտք ենք ապահովել Երևանում ՌԴ դեսպանատան միջոցով, և շարունակում ենք հետևել նրա վիճակին, ինքնազգացողությանը և նրա օրինական իրավունքների պահպանմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
🔸 Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին, Զախարովան ասել է, թե «այլ գործարարներ, թե՛ ռուսաստանցի, թե՛ արտասահմանցի, զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս»։ |
news.am|