Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը.Արման Թաթոյան
Այսօր մայիսի 1-ն է։ Աշխատանքի տոն…Ոչ աշխատանքային օր։ Աշխարհի մեծ մասը նշում է այս տոնը։
Հայաստանի պատմության մեջ, սակայն, մայիսի առաջի օրերը այլ պատճառով են հայտնի։
1991 թվականի ապրիլի 30-ին Արցախի հյուսիսային հատվածի հայաբնակ գյուղեր մտան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի, Խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները։
Մայիսի առաջին օրերին հայերից «մաքրվեցին» Գետաշենն ու Մարտունաշենը․ գյուղերը հանկարծակի շրջափակվեցին, տղամարդիկ ձերբակալվեցին, կանայք և երեխաները ավտոբուսներով՝ հսկողության ներքո, արտաքսվեցին, տները թալանվեցին, գույքն ու հողերը փոխանցվեցին ադրբեջանցիներին։
Օպերացիան կոչվում էր «Կոլցո»։ Սկսվելով փաստացի մայիսի 1-ին՝ այն տևեց ամբողջ 1991թ. ամառը, ընդգրկեց տասնյակ հայկական գյուղեր և դարձավ խորհրդային բանակի վերջին խոշոր պատժիչ գործողությունը սեփական տարածքում՝ սեփական ժողովրդի դեմ։
Մանրամասները՝
այստեղ: