ՀԱԿ-ի կողմից ընտրություններին մասնակցելու և Լևոն Զուրաբյանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշմանը վերաբերվում եմ շատ դրական։ Զուրաբյանը, նախ, ունի քաղաքական հարուստ անցյալ, բացի այդ, շատ ակտիվ է մեդիա տիրույթում, կարողանում է խոսել նաև երիտասարդությանը հասու լեզվով և երիտասարդությանը հետաքրքրող թեմաներից, ինչը այսօր խիստ կարևոր է։
Հուսով եմ և ցանկանում եմ, որ ՀԱԿ-ը, ինչպես նաև մյուս ուժերը, որոնք մեզ հայտնի քաղաքական ճամբարներում չեն, կկարողանան ընտրություններին ընդառաջ միավորվել և ընտրությունների գնալ դաշինքով, քանի որ նման դաշինքը, իսկապես, կկարողանա խնդիր լուծել։