«Մեր ձևո՞վ», էս ի՞նչ եք անում: Էդպես լավ չի, միանգամից Սերժին ու Քոչարյանին էլ բերեք մտցրեք ձեր ցուցակ, որ ավելի լավ պայքարեք «ձեր ձևով»:
Մարդիկ ուզում են ձեզ ձայն տալ, որ ոչ միայն Նիկոլից ազատվեն, այլև նախկիններից ու ստիպված չլինեն նախկին երկու ոժդերից մեկին ընտրել Նիկոլից ազատվելու ու նորիվ նույն կղանքի մեջ հայտնվելու համար, դուք էլ նախկինների հետ աֆիլացվող ինչքան մարդ կա` բերել մտցրել եք ձեր շարքերը: Չեմ ջոգում, ինադու՞ եք անում: Ձեր շարքերի քոչարյանականները, սերժականներն ու բուն միշուկականները քչությու՞մ էին անում, որ համալրում եք հայտարարել ու նոր «փայլուն կադրեր» եք ընդունում: Քաստի՞նգ եք հայտարարել:
Այսինքն` վաղը ձեր պոտենցիալ ընտրողը գնալու է տեղամաս, որ ու՞մ ընտրի` Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ իր ցուցակի քոչարյանասերժական դեմքերին, թե՞ Սամվել Կարապետյանին` նախկինների հետ մասին:
Մի խոսքով` էս ձևով, որ շարունակեք, հաստատ ձեր ձևովից տակը բան չի մնա: