⚡️Ազատված գերիների վիճակը լուրջ ահազանգ է՝ Ադրբեջանում պահվող կալանավորների համար🔷Արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։
Նա տեղեկացնում է, որ
1️⃣ Հայ կալանավորները մինչ օրս չեն ստացել իրենց դատավճիռների պաշտոնական պատճենները,
2️⃣ Նրանց անհայտ են դատապարտման հիմքերն ու հնարավոր տեղափոխման տվյալները,
3️⃣ Ընտանիքների հետ կապը խիստ սահմանափակվել է։
🔷Հատկանշական է, որ մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտվելով միակ հասանելի միջոցից՝ ընտանիքի հետ հեռախոսազանգից, որը, սակայն, ընդհատվել է մինչև նա կկարողանար ավարտել իր դիմումը։
🔷«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ տիկին Ալիևան ունի թե՛ լիազորություններ, թե՛ պատասխանատվություն գործելու։
🔷Մենք պաշտոնապես պահանջել ենք 15 օրվա ընթացքում ստանալ բովանդակային գրավոր պատասխան և ներկայացրել ենք մանրամասն նամակ՝ անհետաձգելի խնդիրների շարադրանքով»։
🔷SOAR կազմակերպությունը պահանջում է՝
1️⃣ տրամադրել դատավճիռները հասկանալի լեզվով,
2️⃣ ապահովել կապը ընտանիքների հետ,
3️⃣ կազմակերպել կալանքի անկախ գնահատում,
4️⃣ և 15 օրվա ընթացքում տալ պաշտոնական պատասխան։
🔷«Թափանցիկությունն ու մարդու արժանապատվությունը չեն կարող հետաձգվել», — նշվում է դիմումում։
@armnationalfront